Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մաթս Հյումմելսը խոսել է մեկնարկած մրցաշրջանում իր սպասելիքների մասին:
«Ես ցանկանում եմ հաջողությունների հասնել «Բավարիա»-ի հետ: Մեծ նպատակներ ունեմ այս մրցաշրջանի հետ կապված:
Իհարկե, գավաթները կարևոր եմ, սակայն պարտադիր չէ, որ «Բավարիա»-ն նվաճի բոլոր գավաթները: Դա լավ մրցաշրջանի միակ չափանիշը չէ», – ասել է Հյումմելսը: