Կառավարությունը լիցենզավորում է ինտերնետ շահումով խաղերը: Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց «Շահումով խաղերի ու խաղատների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը:
Կառավարությունը հաստատեց փոփոխությունները:
Ըստ Խաչատրյանի՝ նախքան նշված օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին», այնպես էլ «Փողերի լվացման դեմ պայքարի» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան: