Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում իրականացված ռազմական գործողությունն ի ցույց է դնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքականության վերբեռնումը:
Պարբերականի կարծիքով՝ Էրդողանը ձգտում է վերջ դնել միջազգային մեկուսացման տևական ժամանակաշրջանին, որը վնաս պատճառեց տնտեսությանն ու անվտանգությանը: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ վերբեռնումը նշանակում է դիվանագիտության հանդեպ ավելի պրագմատիկ մոտեցում:
Նրանք հայտարարել են, որ Սիրիայում բռնության կասեցման ձգտումը կօգնի ճանապարհ հարթել Ռուսաստանի հետ հաշտեցմանը, և հաջորդ քայլը կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը:
Թուրքիան հուսով է դառնալ «դիվանագիտական ծանրակշիռ խաղացող», ԱՄՆ-ի ու Թեհրանի միջև միջնորդ: Թուրքիան Սիրիայի հարցում մեղմել է իր կոշտ դիրքորոշումը նախագահ Բաշար Ասադի հանդեպ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ նրան պետք է ամեն գնով պաշտոնանկ անել: