Ճապոնիայում տեղի է ունեցել մահվան ելքով առաջին դեպքը՝ կապված Pokemon Go խաղի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ 39-ամյա վարորդը, ով սմարթֆոնով խաղալիս է եղել հայտնի խաղը, հարվածել է երկու հետիոտնի։ Նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է։ Զոհը կին է։ Դեպքը տեղի է ունեցել Տոկուշիմա քաղաքում։
Խաղը մշակող Niantic ընկերության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհի հարազատներին։