ՀՀ կառավարության որոշմամբ` Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվել է Երևանի բարեկարգմանը:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ վաճառքի դիմաց ստացված գումարը, որը պետք է ուղղվի պետբյուջե, մասնավորապես, պահուստային ֆոնդ, կազմում է 4 մլն 886 հազար 296 դոլար:
«Նախագծով գումարի մի մասը՝ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամին համարժեք դոլարը, կուղղվի Երևան քաղաքի բարեկարգմանը, մասնավորապես, փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը»,- ասել է Մարկոսյանը:
Կառավարական N 2 մասնաշենքը վաճառվել էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: