Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի դարպասապահ Ջո Հարթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ջո Հարթը «Մանչեսթեր Սիթի»-ի լեգենդն է: Նա իր ներդրումն ունի այս ակումբի առաջընթացի մեջ, սակայն ես այստեղ եմ եկել, որպեսզի փոփոխություններ կատարեմ:
Իհարկե, հարգում եմ Ջո Հարթին, սակայն արդեն կայացրել եմ որոշումս: Լինում են վատ և լավ որոշումներ: Հասկանում եմ ակումբի երկրպագուներին», – ասել է Գվարդիոլան: