Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական տանկերի ու շինարարական մեքենաների երկրորդ խմբաքանակն է մուտք գործել Սիրիայի հյուսիս:
Թերթը չի բացառում, որ այսօր նույնպես Սիրիայում շարունակվեն ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները: Թուրքիայի զինված ուժերը երեկ վաղ առավոտյան ձեռնարկել են «Եփրատի վահան» գործողությունը, որը հանգեցրել է նրան, որ ԴԱԻՇ-ը լքել է սահմանային Ջերաբլուս քաղաքը: