Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի սահմանի մոտ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
ԱԹՍ-ն ընկել է գիշերային ժամերին, Շանլըուրֆա նահանգում: Հողագործներն ԱԹՍ-ն հայտնաբերել են Շանլըուրֆայից դեպի Աքչաքալե տանող ճանապարհի կից դաշտում, ինչից հետո այդ մասին տեղյակ են պահել ժանդարմերիային ու հրշեջներին:
Նրանք հավաքել են ԱԹՍ-ի կտորները և տարել իրենց հետ: ԱԹՍ-ի կործանման պատճառները ուսումնասիրվում են: