Երևանի «Ուրարտու»-ն աշնանը սկսելու է հանդես գալ Ռուսաստանի բասկետբոլի առաջին դիվիզիոնում:
Հայկական թիմը համաձայնության է հասել 10 բասկետբոլիստների հետ:
«Ուրարտու»-ի հետ պայմանագիր կկնքեն հետևյալ խաղացողները.
Պաշտպաններ – Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան
Հարձակվողներ – Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով
Կենտրոնական – Մարսել Հովսեփյան:
Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին: