Թուրքական Haber Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան ու Կահիրեն պետք է վերականգնեն հարաբերությունները:
«Մենք Եգիպտոսի ժողովրդի հետ ունենք ընդհանուր արժեքներ՝ հավատ, մշակույթ, ընդհանուր տարածաշրջան: Մենք պետք է կարգավորենք Եգիպտոսի հետ հարաբերությունները, և մեզ համար չի կարող այլևս շարունակվել այսպես»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Յըլդըրըմի խոսքով՝ երկու երկրների խնդիրները բաժին են ընկնում քաղաքական ոլորտին: Նա հիշեցրել է, որ երբ ողջ աշխարհը ողջունում էր Եգիպտոսում կատարված հեղաշրջումը, միայն Թուրքիայի նախագահն էր պնդում իրենը՝ հայտարարելով, որ դա իշխանության զավթում է. «Սակայն դա կարգավորման խոչընդոտ չէ: Անհրաժեշտ է վերականգնել Եգիպտոսի հետ հարաբերությունները՝ հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում: Դա օգտակար կլինի բոլորիս համար»: