ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրճատել է ժողովրդականության վարկանիշի տարբերությունն իր գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնից։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում գտնվող YouGov սոցիոլոգիական ծառայության ամերիկյան ստորաբաժանման ու Economist պարբերականի կողմից։
Համաձայն վերջին տվյալների, որոնք ստացվել են հուլիսի 19-ից օգոստոսի 23-ը, նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 38 տոկոսը, Քլինթոնին մտադիր է աջակցել պատասխանողների 42 տոկոսը։ Այսպիսով՝ հարցման մասնակիցների միջև տարբերությունը կազմել է 5%։
Համաձայն նախորդ հարցման արդյունքների, որոնք հրապարակվել էին օգոստոսի 15-ին, Թրամփը Քլինթոնին զիջել է 6 տոկոսով։ Դեմոկրատ թեկնածուի վարկանիշն այդ ժամանակ կազմել է 41 տոկոս, հանրապետականինը՝ 35։