Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի՝ «Ստյաոա»-ի հետ պատասխան հանդիպումից հետո խոսել է իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Սա յուրահատուկ երեկո էր ինձ համար: Ես կրկին խաղադաշտ դուրս եկա այն ակումբի կազմում, որին սիրում եմ:
Իհարկե, ցանկանում եմ մնալ այստեղ, սակայն ստիպված եմ ընդունել իմ շուրջ ստեղծված իրավիճակը: Սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է պատահել», – ասել է Հարթը:
Հիշեցնենք, որ Ջո Հարթը չի գոհացնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ով ցանկանում է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին: