ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ծաղրով է արտահայտվել անօրինական միգրացիայի հարցում իր հանրապետական մրցակցի՝ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխության մասին՝ նրա գործողությունը անվանելով «հուսահատության ժեստ»։
«Նա հանձնվեց իր համար ատելի հոսանքին, փոխարկեց իր մոլեռանդությունը, նախապաշարմունքն ու պարանոյան»,- ասել է Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցում։
Թրամփը, ով նախկինում խոսում էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության մասին, երեկ հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել անօրինական ներգաղթյալների հետ, ովքեր ԱՄՆ-ում են բնակվում տասնյակ տարիներ։
ԱՄՆ նոր նախագահի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 8-ին։