Հինգշաբթի 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջաններում, որոնք ավելի վաղ ցնցվել էին մոտ 247 մարդու կյանք խլած երկրաշարժից: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժն արձանագրվել է Նորչա կոմունայից 7 կմ արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա՝ ասվում է ծառայության հաղորդագրության մեջ: