Իսպանական «Դեպորտիվո»-ի հարձակվող Լուկաս Պերեսն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում:
27-ամյա իսպանացու տեղափոխության համար «Արսենալ»-ը ստիպված կլինի «Դեպորտիվո»-ին վճարել 20 միլիոն եվրո:
Նշվում է, որ կողմերն արդեն իսկ համաձայնության են հասել գործարքի կայացման հարցում, իսկ պաշտոնապես Պերեսի տեղափոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկաս Պերեսի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Էվերտոն»-ը: