Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Նուրբ սահման ՏԻՄ ընտրություններում՝ բեկման և ֆալստարտի միջև

Առաջիկա աշնանը տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հանդեպ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետաքրքրությունն իսկապես աննախադեպ է: Բավական է միայն նշել, որ անգամ ընտրություններին մասնակցությունն անիմաստ համարող քաղաքական ուժի՝ «Հիմնադիր խորհրդարանի» շրջանակներից կա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ, թեև դա իհարկե ներկայացվել է որպես Արայիկ Խանդոյանի անհատական որոշումը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրվել է իր հայրենի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի թեկնածու, թեև այդ առաջադրումը չի ստացել «Սասնա ծռերի» կամ «Հիմնադիր խորհրդարանի» աջակցությունը:

Այսպիսով, մենք ունենք ՏԻՄ ընտրությունների հանդեպ աննախադեպ հետաքրքրություն, և եթե նախկինում դրանցում իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը լինում էր մեկ կամ առավելագույնը երկու համայնքում, ապա այսօր ըստ էության մի շարք համայնքներում մի շարք ուժեր մտել են մրցակցության մեջ:

Ինչո՞վ է սա պայմանավորված՝ նոր Սահմանադրության, կառավարման նոր մոդելի հանգամանքո՞վ, թե՞ պարզապես համապետական ընտրությանը նախորդելու հանգամանքով: Շատ դժվար է ասել:

Այդ ակտիվությունը պայմանավորող գործոնները գուցե շատ են, ընդ որում՝ ոչ բոլորը հրապարակային կամ տեսանելի հարթության վրա: Դասական իմաստով սա, իհարկե, քաղաքականության հաջորդականությունն է, ճանապարհը՝ ՏԻՄ-ից համապետական: Սակայն Հայաստանում դասական քաղաքականությունից խոսելը միամտություն է և ինքնախաբեություն: Եվ կարծում ենք, որ ՏԻՄ ընտրությունների մասնակիցները շատ լավ հասկանում են դա: Իսկ այդ դեպքում, երբ բացակայում են դասական մեխանիզմները, ստացվում է, որ ՏԻՄ ընտրություններում հաջողության չհասնելու դեպքում այդ քաղաքական ուժերը, այսպես ասած, ժամանակից շուտ, այսինքն՝ համապետական ընտրություններից առաջ, հասարակությանը մատնելու են հուսահատության, և դժվար է ասել՝ կհաջողվի՞ մի քանի ամիս հետո խորհրդարանական ընտրություններում այդ հուսահատությունը հաղթահարել, թե՞ ոչ: Այսինքն՝ ՏԻՄ ընտրություններում աննախադեպ այդ ակտիվությունը, մի կողմից լինելով ներքաղաքական կյանքում որոշակի նոր իրողություն, մյուս կողմից բավականին մեծ հավանականություն ունի վերածվելու ընդամենը խորհրդարանական ընտրությունների ֆալստարտի: Եվ սա երևի թե իսկապես շատ նուրբ խնդիր է, որը հարկ կլինի հաղթահարել այդ ուժերին, եթե իհարկե նրանց նպատակը հենց այդ ֆալստարտը չէ, ինչի դիմաց իշխանությունը, գնահատելով այդ ծառայությունը, կհօգա 5 տոկոսի խնդիրը: Առավել ևս, որ թերևս վստահաբար կարող ենք ասել, որ մասնակից ուժերի մեջ անկասկած կան այնպիսիք, որոնց մասնակցության նպատակը կլինի հենց դա:

Այդպիսով, ՏԻՄ ընտրություններն իսկապես անկեղծ մղումով մասնակից ուժերի համար դառնում են ըստ էության երկակի փորձություն: Նախ որպես ընտրություն ինքնին՝ այն էլ հայաստանյան պայմաններում, և երկրորդ՝ փորձություն այդ նուրբ սահմանի իմաստով. ինչպես հասարակությանը չմատնել վաղաժամկետ հուսահատության, դրանով իշխանությունների համար 2017-ին ընդառաջ ստեղծելով վերարտադրության առավել նպաստավոր և կոմֆորտ միջավայր:

 

Լուսանկարը՝ Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում