Սիրիայում ռազմական գործողությունն ուղղված չէ այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված տարածքում կապրեն սիրիացիները։
Չորեքշաբթի թուրքական ռազմաօդային ուժերը կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էին իրականացնել ԴԱԻՇ-ի գրոհայիններից սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրման՝ «Եփրատի վահան» գործողությունը։ Հաղորդվել էր նաև թուրքական տանկերի՝ Սիրիայի տարածք ներթափանցման մասին։