ՄԱԿ-ի առաքելությունն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Սիրիայի կառավարությանն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը մեղադրել են քիմիական հարձակման համար երեք դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրին։
Կազմակերպության փորձագետների տվյալներով՝ սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները քլորով բեռնարկղեր են նետել Թալմենես բնակավայրում 2014-ի ապրիլի 21-ին և Սարմին քաղաքում՝ 2015 թվականի մարտի 16-ին։ ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի ներկայացուցիչները հետաքննել են քիմիական զենքի կիրառման 9 դրվագ, որից 6-ում չեն կարողացել պարզել մեղավորներին։
Զեկույցն օգոստոսի 24-ին ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունին և տարածվել ԱԽ անդամների շրջանում։