Թուրքական Haber Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի շահերն անտեսելու անհնարինության մասին:
«Մենք ապագայում տեղ չենք տեսնում Ասադի համար՝ մշտական հենքով սիրիական ճգնաժամի կարգավորման ժամանակ: Սակայն ներկա փուլում Ասադը կողմերից մեկն է, անկախ նրանից՝ մենք դա ցանկանո՞ւմ ենք, թե՞ ոչ:
(Սիրիական) վարչակարգին անտեսել չի կարելի, եթե փնտրում ես լուծման տարբերակներ: Դեպի կարգավորում տանող ճանապարհը պետք է որոնել նրա (վարչակարգի) և շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ:
Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում այդ քայլերին, ձգտում ենք բանակցային սեղանի շուրջ միավորել բոլոր կողմերին և առաջին հերթին՝ Իրանին ու Ռուսաստանին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: