Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը սկսել են նրա համար, որպեսզի տարածաշրջանից ԴԱԻՇ-ի դուրս գալու դեպքում առաջացած վակուումը չլցնի PYD-YPG-ը։
Բացի այդ, Յըլդըրըմը Ջարաբլուսի ռազմական գործողությունը պայմանավորել է նրանով, որ դադարեցվեն այդ տարածքից Թուրքիայի վրա հրթիռա-հրետանային հարձակումները, որոնք հանգեցնում են մարդկային ու նյութական կորուստների.
«Այդ ամենը կանխելու համար մենք գնացինք ռազմական գործողության։ Մենք ասել էինք, որ PYD-YPG-ը չանցնեն Եփրատ գետի արևմտյան ափը։ Սակայն նրանք չլսեցին մեզ, արեցին դա և շարժվում էին դեպի մեր սահման։ Մենք այդ գործողության շնորհիվ ապահովեցինք մեր սահմանի անվտանգությունը»։