Ուկրաինայի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում խաղաղության համար իր աղոթքը ավարտել է դիմելով Դոնբասի «հակամարտության բոլոր մասնակիցներին», նրանց կոչ անելով նպաստել լարվածության թուլացմանը, հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքերով՝ ներգրավված հակամարտող կողմերը, ինչպես նաև միջազգային կառույցները, պետք է աշխատեն «հակամարտության կարգավարման», ռազմագերիներին ազատելու և «հումանիտար ճգնաժամի» լուծման ուղղությամբ: