«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն չի հեռանա «արքայական ակումբ»-ից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է AS-ը:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը: Սակայն ֆուտբոլիստը մերժել է Ա Սերիայի ակումբների առաջարկները:
Նշվում է, որ իսպանացին մտադիր է պայքարել թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս երկու տարի: