Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

«Աշոտն ու Կճոյանը Աֆրիկայից զանգել, իմ կենացն էին խմում, հիմա ուզում են ապացուցել, որ իրենք այդտեղ չեն եղել»

Սեպտեմբեր ամսից կվերսկսվի օֆշորի սկանդալի գործով դատավարությունը, որը դատավորի արձակուրդ գնալու պատճառով այս օրերին հետաձգվել է։ Սակայն այս գործով տուժող ճանաչված, սնանկացած գործարար Ֆայլակ Հայրապետյանը դժգոհ է և՛ գործով դատավարությունից, և՛ առանձնացված մասով գործի քննությունից։

Նշենք, որ առանձնացված մասով պետք է օֆշորային գոտում գրանցված ընկերությունների սեփականատերերի, այսինքն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները բերվեն Հայաստան և ենթարկվեն փորձաքննության, սակայն անհասկանալի պատճառով գործընթացը ձգձգվում է։

«Ոչ մի քննություն չի գնում։ Այս երկիրն այնքան անճար է։ Իբր՝ մեր իրավապահները պահանջել են այդ ստորագրությունները, բայց նրանց կողմը չի տալիս։ Իբր՝ մեր դատախազը պահանջում է, նրանք չեն տալիս, հրաժարվում են։ Այ, այսպես ո՛չ քննություն է գնում, ո՛չ բան է պարզվում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը բացարձակ չի հավատում, որ այդքան դժվար է այդ գործի քննությունը, առավել ևս՝ երկու ստորագրություն Հայաստան բերելը։- Եթե ուզում եք ճիշտն իմանալ, այդ ստորագրությունները Հայաստան են բերվել այն ժամանակ, երբ որ քննիչը գնացել էր այնտեղ։ Նա այդ ժամանակ էր իր հետ բերել, բայց թաքցնում են։ Թաքցնում են, քանի որ փորձաքննությունը կպարզի, որ դա իրենց ստորագրություններն են։ Կճոյանը երկու անգամ եղել է Սիեռա Լեոնեում, 15 օր մնացել է այնտեղ Աշոտի հետ։ Էնտեղից Աշոտն ու Կճոյանը զանգել, իմ կենացն էին խմում, իսկ հիմա ուզում են ապացուցել, որ իրենք այնտեղ չեն եղել և կեղծ ստորագրությամբ իրենց անունից օֆշորային գոտում ընկերություն է գրանցվել, որի հաշիվներին էլ փոխանցվել են իմ ունեցվածքի գրավադրման արդյունքւոմ ստացված փողերը։ Խուլիգաններ են, էլի, ինչ ասեմ։ Էս երկիրը խուլիգանների ձեռքն է»,- հավելեց Հայրապետյանը։

Վերջինիս խոսքով՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ օֆշորային սկանդալից հետո որևէ կասկած չի մնում, որ իր հետ տեղի ունեցածը բացարձակ ճշմարտություն է։ «Մենք տեսանք, որ մենակ էդ Միհրան Պողոսյանը չէր։ Նրանից բացի՝ 37 հայի անուն կար, բոլորը՝ պաշտոնյաներ, նրանց ընտանիքների զավակներ։ Մարդը՝ Քեթրինի Միհրանը, ամբողջ Հայաստանը դատարկել, ուղարկել է օֆշորային գոտի, ու ոչ մի դատ, ոչ մի դատաստան։ Նույնն էլ իմ դեպքում են ուզում անել։ Հանցախումբը միասին գործել է՝ մտադրված, կազմակերպված ու նախօրոք լավ պլանավորած»,- եզրափակեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Փայլակ Հայրապետյանը իր 30 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը գրավադրել էր «Ամերիաբանկում», որպեսզի դրանից ստացված գումարներով գործարար Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռե Լեոնեից ադամանդի հումք բերեր Հայաստան և այստեղ վերամշակվեր։ Սակայն «Ամերիաբանկը» այդ գումարները փոխանցել էր Կիպրոսում՝ օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշիվներին, որի սեփականատերերը, հրապարակված փաստաթղթի համաձայն, Աշոտ Սուքիասյանն է, Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը։ Բանկն էլ, վարկային պարտավորությունները չկատարելու համար, առգրավել է Հայրապետյանի ունեցվածքը, և դրա հիմնական մասն արդեն վաճառված է, թեև դատավարությունը դեռ չի ավարտվել։ Հայրապետյանը համարում է, որ իրեն միտումնավոր են սնանկացրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում