Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 1 մլն դրամ գրավի դիմաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ազատ արձակվեց:
«Քաղաքական հակառակորդներին բերդեր լցնելը թույլ իշխանության փեշակ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ պայքարը շարունակելու է և պահանջները մնում են նույնը:
Հիշեցնենք՝ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել էր հուլիսի 30-31-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, դատապարտվել էր երկամսյա կալանքի:
Մանրամասները՝ տեսանյութում: