Թուրինի «Յուվենտուս»-ի մարզական տնօրեն Բեպե Մարոտան դեմ է արտահայտվել Ա Սերիայի նոր կանոններին, որոնք ակումբներից պահանջում են թիմի կազմում որոշակի քանակի ակումբի սաներ ընդգրկել:
Իտալիայի առաջնության բոլոր ակումբները պարտավոր են 25 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որտեղ ընդգրկված են ակումբի ակադեմիայի նվազագույնը 4 սան, ևս 4 ֆուտբոլիստ պետք է Ա Սերիայում խաղալու փորձ ունենա:
«Այս կանոնն աշխատում է դիտարժանության դեմ: Մենք փորձում ենք նոր կյանք տալ մեր առաջնությանը, իսկ այս կանոններն անիմաստ են: Իտալական ֆուտբոլի զարգացման պատմության ներկայիս փուլում դրանք բացասական արձագանք կստանան, քանի որ սահմանափակում են երկրպագուի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը: