Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ Մոսկվան ու Թեհրանը կաջակցեն սիրիական ճգնաժամի կարգավորմանը.
«Մենք հույս ունենք Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ կարգավորել սիրիական ճգնաժամը։ Մենք ունենք երկու առաջադրանք. Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում և Սիրիայի հյուսիսում, մեր երկրի հարավային սահմաններին քրդական կազմավորման անհնարինություն։ Թուրքիան դա երբեք չի հանդուրժի։
Թուրքիան ու ԱՄՆ-ն կոնսենսուսի են եկել այն հարցում, որ PYD-ի ահաբեկիչները ոչ մի դեպքում Սիրիայում չպետք է գտնվեն Եփրատ գետի արևմտյան ափին»։
Յըլդըրըմն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել PYD/YPG-ի հանդեպ սեփական մոտեցումը։