Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Եփրատի վահան» գործողությունը սիրիական Ջարաբլուսում անցկացվում է Թուրքիայի սահմանային տարածքը ահաբեկչական բոլոր տարրերից, այդ թվում ԴԱԻՇ-ից ու YPG-ից մաքրելու համար։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը։ Նրա խոսքերով՝ Թուրքիան լի է վճռականությամբ այդ հարցին լուծում տալու համար.
«Թուրքիան լի է վճռականությամբ։ Անկարան շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Թուրքիայի սահմանների անվտանգությունը և Սիրիայի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»։