Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի մարտիկները մտել են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքի կենտրոնը:
Թուրքիայի բանակը այսօր առավոտյան սկսել էր գնդակոծել Ջարաբլուս քաղաքը, որը շուրջ երկու տարի գտնվում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԴԱԻՇ-ի զինյալները լքում են Ջարաբլուսը և նահանջում հարավ-արևմուտք դեպի Էլ-Բաբ քաղաք` Սիրիական ազատ բանակի հարձակողական գործողություններին լուրջ դիմադրություն չցուցաբերելով: