Լոնդոնի «Արսենալ»-ի մարզչական շտաբը մտադիր է հզորացնել թիմի կազմն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի երկու ֆուտբոլիստների` հարձակվող Ալվարո Մորատայի և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի իրավունքները:
Նշվում է, որ «Ռեալ»-ն իր հերթին ցանկանում է գնել լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնա»-ում:
Հիշեցնենք` Վենգերը հայտարարել է, որ հարկ եղած դեպքում «Արսենալ»-ը գումար չի խնայի` տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար: