Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը նվիրատվություններից ծախսել է ավելի քան 55 հազար դոլար նրա «Խեղված Ամերիկա. ինչպես Ամերիկան կրկին մեծ դարձնել» գրքի գնման համար, հայտնում է Hill պարբերականը:
Փորձագետների տվյալներով՝ այդ գնումը կարող է լինել անօրինական: Հաղորդվում է, որ մայիսի 10-ին Barnes&Noble խանութում հավանաբար գնվել է գրքի 3.5 հազար պինդ կազմով օրինակ, ինչպես նաև ավելի քան 5 հազար փափուկ կազմով օրինակ՝ «Կիկին մեծ. ինչպես ուղղել մեր մեծ Ամերիկան» փոխված անունով:
Ինչպես գրում է պարբերականը, խնդիրը կայանում է նրանում, որ Թրամփի շտաբը կարող էր նվիրատվությունների միջոցները դնել «Թրամփի գրպանը այն ժամանակ, երբ նրա գրքերի վաճառքը աճել է»:
«Դա նորմալ է, երբ թեկնածուի կոմիտեն գնում է նրա գրքերը, սակայն անթույլատրելի է հոնորորը ստանալ հրապարակողից»,- մեջբերել է պարբերականը Campaign Legal Center իրավաբանական կենտրոնի փորձագետ Փոլ Ռայանի խոսքերը: «Դա հավասարազոր է քարոզարշավի հիմնադրամի անօրինական վերափոխման անձնական միջոցների»,- ավելացրել է Ռայանը: