Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը (գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին) բավարարել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը: Գրավը վճարելուց հետո Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի: