Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Անդրադառնալով նրա թեկնածության առաջադրմանը` փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի առաջադրվելու իր մտքից. «Թեկնածությունից Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի, գյուղացիները նրան սիրում են և ցանակնում են տեսնել գյուղապետի պաշտոնում»: