Դատարանն այսօր մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ հույս ուներ, թե այսօր Անդրիաս Ղուկասյանին ազատ կարձակեն, բայց դա տեղի չունեցավ: Նրա խոսքով՝ քաղաքական հալածանք է Ա. Ղուկասյանի նկատմամբ:
«Եթե Հովսեփ Խուրշուդյանին էլ ազատ չարձակեն, ուրեմն քաղաքական որոշում կա այդ ռեպրեսիաների գործընթացը շարունակելու վերաբերյալ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը և հավելեց, որ այս ամենի վերաբերյալ Եվրոպական դատարանում այլ որոշում է լինելու և Հովիկ Աբրահամյանը հետագայում նորից զարմանալու է, թե Հայաստանի նկատմամբ ինչ որոշումներ են կայացվում, ինչ թվեր են ներկայացվում, բայց դա է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում: