«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը` Լաուրա Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կողմից հրավիրված բժշկին, ում միջնորդել էր որդուն վիրահատելու համար, թույլ չեն տվել մտնել «Դատապարտյալների հիվանդանոց». «Իմ կողմից հրավիրված բժշկի մուտքը արգելվել է: Հիմա «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները ներսում են, սպասում ենք պատասխանի, եթե իրենք կվիրահատեն, ուրեմն իրենք պետք է վիրահատեն»,- ասաց նա: Թե ինչո՞ւ չեն թույլ տվել, նա պատասխանեց՝ փաստաթղթերի բացակայության պատճառով:
Հարցին, թե նա արդյոք չի՞ վստահում մյուս բժիշկներին, Լաուրա Հարությունյանը պատասխանեց, որ վստահում է: «Խնդիրը չվստահելու մեջ չէ, այլ պետք է անհապաղ վիրահատություն: Վստահում եմ բոլոր բժիշկներին, իմ ցանկությունն է՝ արագ վիրահատվի»:
Լ. Հարությունյանը նաև նշեց, որ որդուց տեղեկություն ստանում է միայն փաստաբանների միջոցով, Ներկա պահին ոտքի երկաթը հանել են, ծունկը գիպսի մեջ է, արդեն ի վիճակի է ոտքը շարժել, ողնաշարը կարողանում է շարժել… մյուս օրերի համեմատությամբ ավելի լավ է: Երևի թե մեր բոլորի բարձրացված ձայների շնորհիվ այսքանին հասանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: