Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի «Բերձոր» անսամբլում որպես երգչուհի աշխատող Զարուհի Հակոբյանին որոշել են հեռացնել աշխատանքից: Նա «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանի՝ Դեդի դուստրն է: «Այսօր առավոտյան ինձ տնօրենը տեղեկացրեց, որ ես աշխատանքից հեռանալու խնդրի առաջ եմ կանգնած, իրեն արդեն այդ հանձնարարականը տրված է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զարուհի Հակոբյանը՝ հավելելով, որ տնօրենը խորհուրդ է տվել, որ ավելի լավ կլինի, եթե ինքը դիմում ներկայացնի և իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից»:
Մանրամասները՝ տեսանյութում: