Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերից հետո հանդիպեցին լրագրողների հետ, և խոսեցին իրենց մրցելույթների մասին: Հարություն Մերդինյանի խոսքով, վնասվածքն ազդեցություն թողեց իր ունեցած արդյունքի վրա:
«Լարվածությունը, երևի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը: Ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր:
Ստացածս վնասվածքը և գերհոգնածությունը խանգարեցին ինձ, և դրա պատճառով եղավ ամեն ինչ: Հոգեբանորեն պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, դժվարացա եզրափակիչի օրը անել բարդ վարժությունը»,- նշեց Հարություն Մերդինյանը:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի