Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Վագրի թռիչքը մինչև կատվի մարագ հասնելն էր

Հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 4,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում: Եթե պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է 4,7 տոկոս, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է իրավիճակն իրականում: Կամ, ավելի ճիշտ, եթե պաշտոնական վիճակագրությունը չի կարողացել չարձանագրել անկումը, չի կարողացել դրանից պակաս անկում արձանագրել, ապա պատկերացնելի է իրական վիճակը:

Թեև Հայաստանի տնտեսության վիճակի առումով Հայաստանի քաղաքացիները պաշտոնական վիճակագրությամբ չէ, որ անում են իրենց եզրակացություններն ու հետևությունները: Նրանք դա անում են իրական կյանքով: Իսկ այդ կյանքը պաշտոնական վիճակագրությունից շատ ավելի մտահոգիչ պատկերներ է մատուցում հասարակությանը՝ Հայաստանի ամբողջ տարածքում, բացի այն հատվածներից, որտեղ կենտրոնացած են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների շքեղ առանձնատներն ու ամառանոցները, նաև բիզնես օբյեկտները:

Այդտեղ, իհարկե, աճը նկատելի է, շոշափելի և նույնիսկ անընդհատ: Բայց այդ հատվածներն այլևս ավելի ու ավելի են կտրվում Հայաստանից, Հայաստանի խնդիրներից, մարտահրավերներից, Հայաստանի կարիքներից: Եվ դա միանգամայն տրամաբանական խզում է, քանի որ, խոշոր հաշվով, չեն կարող գոյություն ունենալ դրանք և Հայաստանի պետականությունը միաժամանակ: Կամ-կամ. կա՛մ կլինեն այդ հատվածները, որոնց զուգահեռ՝ հանգչող տնտեսական հեռանկարներով պետականություն, կա՛մ կլինի պետականությունը տնտեսական նոր հեռանկարներով, որոնց զուգահեռ կհանգչեն դղյակների և անձնական բիզնեսների հեռանկարները: Ընդ որում՝ այստեղ դիլեման արմատական չէ, այլ ընդամենը տրամաբանական:

Բանն այն է, որ մեկը մյուսի հետևանքն է կամ արդյունքը: Եթե հայկական պետականությունը թույլ է, տնտեսական հեռանկարները՝ խրթին, ապա դա այն պատճառով է, որ Հայաստանի անկախության քառորդ դարի ընթացքում պետական շինարարության պատասխանատու «էլիտան» այդ պետականությունը դարձրել է անձնական բարեկեցությունը կառուցելու ռեսուրս: Այդ բարեկեցությունը չէր լինի, եթե Հայաստանում լիներ ազատ տնտեսություն և իրավահավասարություն, օրենքի գերակայություն: Այդ դեպքում բիզնեսով կզբաղվեին նրանք, ովքեր ունեին մրցակցային իրական առավելություններ: Երբ այդ մարդիկ զբաղվեին բիզնեսով, նրանք իշխանությամբ զբաղվելու ժամանակ չէին ունենա և հետևաբար իրենց իսկ բիզնեսի ապահովության համար շահագրգռված կլինեին կայացնել քաղաքականությամբ զբաղվողների համակարգ, քաղաքական համակարգ, որի գործունեությունն էլ կերաշխավորեր սեփականության պաշտպանություն, առողջ և օրինաչափ բիզնես տրամաբանություն, կայուն և կանխատեսելի՝ Սահմանադրությամբ երաշխավորված պետականության ընթացք: Դա էլ իր հերթին Հայաստանը գրավիչ կդարձներ արտաքին ներդրողների համար՝ անգամ շրջափակման և փաստացի չդադարող պատերազմի պայմաններում, քանի որ, խոշոր հաշվով, անգամ այդ պայմաններում Հայաստանն արտաքին ներդրումների լուրջ հեռանկարներ ունեցել է, որոնք հօդս են ցնդել ոչ թե չդադարած պատերազմի կամ տրանսպորտային շրջափակման, այլ բիզնեսի և իշխանության սերտաճածության և դրա հետևանքով գերաճ տված կոռուպցիայի պատճառով:

Այդ ամենի հետևանքով Հայաստանում բնական, տրամաբանական տնտեսական գործընթացի, զուգահեռ առողջ քաղաքական գործընթացների փոխարեն ձևավորվել է խառնածին մի համակարգ, որին զուգահեռ բացառված է պետականության բնականոն գործունեությունը՝ կա՛մ պետականությունը կգործի, կա՛մ այդ համակարգը:

Այդ պայմաններում, խոշոր հաշվով, մակրոտնտեսական վիճակագրությունը՝ ճիշտ թե սխալ, դառնում է լիովին ավելորդ, ձևականություն, ատրիբուտ կամ ռեկվիզիտ, ցուցանակային երևույթ: Եթե, օրինակ, տնտեսության ակտիվությունը 4,7 տոկոս անկման փոխարեն լիներ, ենթադրենք, նույնքան աճի տարբերակով, ապա դրանից Հայաստանի տնտեսական զարգացումների էությունը չէր ենթարկվի սկզբունքային, նույնիսկ քիչ թե շատ նշանակալից փոփոխության: Օրինակ՝ նախորդ կիսամյակում կամ նախորդ տարի արձանագրվել է մոտավորապես այդքան աճ:

Դրանից Հայաստանի տնտեսունակությունը, մրցունակությունը, պետականության դիմադրունակությունը կրե՞լ է առարկայական փոփոխություն, Հայաստանում հասարակական տրամադրությունները վարակվե՞լ են պետականության ընթացքի հանդեպ գրավչության բաղադրիչներով, մարդիկ սկսե՞լ են որոշակի հույսեր կապել Հայաստանի հետ, տեսնել իրենց ապագան Հայաստանում:

Նույնիսկ երբ Հայաստանում արձանագրվում էր երկնիշ տնտեսական աճ և անգամ արտագաղթի ու ներգաղթի դրական սալտո, անգամ այդ իրավիճակը հանրության համար Հայաստանը չէր օժտել հեռանկարային գրավչությամբ, և անգամ այդ տնտեսությունը գրավիչ չէր արտերկրի որակյալ ներդրումների համար, և տնտեսական աճն ապահովում էին կապիտալ շինարարության ոլորտ ներգրավվող անհասկանալի փողերը:

Այդպիսով՝ խնդիրը մակրոտնտեսական ցուցանիշները չեն, որոնք կարող են լինել պարզ խաբկանք: Խնդիրը որակական ցուցանիշներն են, պետականության, տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների որակական հատկանիշները, դրանցում առկա որակական փոխակերպումների նշանները և ցուցիչները: Ըստ այդմ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որ վեց ամիս առաջ ապահովել է 4 տոկոս աճ, իսկ այժմ արձանագրում է 4 տոկոս անկում, ըստ էության հավասարապես աշխատել է վատ, որովհետև չի արձանագրել համակարգային որակական փոփոխության միտված գործունեություն: Եվ դա վերաբերում է իշխանությանն ամբողջությամբ, և պետականության գործնականում ամբողջ ժամանակահատվածի համար, քանի որ այդ քառորդ դարը, առանձին հաջողված և կարևոր օրինակներով հանդերձ, աչքի չի ընկել սկզբունքորեն ոչ մի ամբողջական համակարգային վերափոխումով՝ որևէ թվային վիճակագրություն Հայաստանի տնտեսության համար դարձնելով ընդամենը լարված թակարդ:

 

Լուսանկարը՝ hing.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում