Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստանայում հանդիպել են Ղազախստանի, Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղային մարմինների ղեկավարները և քննարկել են բեռնափոխադրումների հարցը:
Այդ մասին հայտնել է «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայությունը: Մասնավորապես, քննարկվել է բեռնարկղերով բեռնափոխադրումների սակագների նվազեցման հարցը:
«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների արտահանման ու ներկրման համար:
«Ընթացիկ տարեվերջին մենք ուղիղ ճանապարհ ենք բացում Վրաստանով դեպի Թուրքիա: Այդպիսով մատչելի կդառնան Թուրքիայի հարավային նավահանգիստները, Հյուսիսային Աֆրիկայի ու Արաբական երկրները»,- ասել է նա: