Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության կառավարման վերաբերյալ քաղաքական հեռուստասերիալի հեռուստատեսային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Այդ մասին հայտարարել է վրացի կինոռեժիսոր Գեորգի Խաինդրավան:
Ֆիլմը ցուցադրվելու է «Իմեդի» և GDS հեռուստաալիքների եթերում: Օգոստոսի 27-ին ու 28-ին ֆիլմը կցուցադրվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու կինեմատոգրաֆիստների համար:
Խաինդրավան հայտարարել է, որ ֆիլմը պետք է հասարակությանը ստիպի մտածել այն մասին, թե իրենք ինչպես կարող էին թույլ տալ այդքան սարսափելի բաներ:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: