Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես իրազեկել է սիրիական Ջերաբլուս քաղաքում մեկնարկած գործողության մասին:
Չորեքշաբթի Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը մուտք են գործել Սիրիայի տարածք՝ ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների համար: Նրանք պետք է միջանցք բացեն այլ զորքերի համար:
Թուրքական տանկերն ու ավիացիան հարվածում են Ջերաբլուսում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերին: