Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Պորտու»-ից կրած պարտության մասին:
«Մենք պարտություն կրեցինք շատ կարևոր խաղում: Այս պարտությունը կփոխի ողջ մրցաշրջանի ընթացքը:
Ստացանք կարմիր քարտեր, չէինք կարողանում վերահսկել գնդակը և պարտություն կրեցինք: Պետք է վերականգնվենք և հաջոդ հանդես գանք Իտալիայի առաջնությունում», – ասել է Սպալետին:
Նշենք, որ «Ռոմա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում 0:3 հաշվով պարտվել է «Պորտու»-ին և զրկվել խմբային փուլ դուրս գալու հնարավորությունից: