Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Էվերտոն»-ում:
Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է անգլիական «Էվերտոն»-ի ղեկավարությանը, որը պատրաստ է դիտարկել Բալոտելիին որպես պահեստային տարբերակ:
Նշվում է, որ «Էվերտոն»-ը կմտածի Բալոտելիին ձեռք բերելու մասին միայն այն դեպքում, երբ չկարողանա համաձայնության հասնել «Նապոլի»-ի հետ հարձակվող Մանոլո Գաբյադինի տեղափոխության շուրջ: