Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան նվազում են ԱՄՆ-ում նավթի պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) հրապարակած տվյալների ֆոնին:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.86 տոկոսով՝ մինչև մեկ բարելի համար 49.53 դոլարի: Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.06 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչև 47.59 դոլարի:
API-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ նավթային պաշարները նախորդ շաբաթ աճել են 4.5 միլիոն բարելով, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 0.5 միլիոն բարելի անկում: