Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ողջ տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ մեկնարկել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը:
Բացի դրանից՝ ԴԱԻՇ-ը սպառնացել էր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրք հատուկջոկատայինները մուտք են գործել Սիրիա՝ մասնակցելու համար ԴԱԻՇ-ից Ջերաբլուս քաղաքի ազատագրմանը: