Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավար Իգոր Լուկշիչը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից, որը թափուր կդառնա այս տարվա վերջին: Այս մասին նա հայտնել է երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտին ուղարկած նամակում, որը հրապարակվել է ԳԱ նախագահի պաշտոնական կայքում:
«Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշել եմ հանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իմ թեկնածությունը»,- ասվում է նամակում: