Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը մտադիր չէ հեռանալ «արքայական ակումբ»-ից:
Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ Իսկոն «Ռեալ»-ի հետ նոր պայմանագիր կնքելու համար մերժել է «Յուվենտուս»-ին և «Միլան»-ին:
Իսկոն վստահ է, որ կարող է ձեռք բերել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունը և հայտնվել «Ռեալ»-ի մեկնարկային կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն տեղ չունի Զիդանի ծրագրերում և կարող է հեռանալ ակումբից: