Facebook սոցիալական ցանցն ակտիվացրել է Իտալիայում Safety Check գործառույթն օգտատերերի համար, որպեսզի նրանք կարողանան ծանուցել մտերիմներին այն մասին, որ գտնվում են անվտանգության մեջ։
Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին օպերատիվ կերպով հայտնել, որ իրենց հաջողվել է փրկվել տարերային աղետի, ահաբեկչության ժամանակ։
Երկրաշարժի հետևանքով ներկայումս հաղորդվում է 6 զոհի և փլատակների տակ գտնվող բազմաթիվ մարդկանց մասին։ Կան ավերածություններ։