Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 14 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական տվյալներով՝ Ակկումոլի քաղաքում զոհել է առնվազն 6 մարդ, 2 հոգի զոհվել է Արկուատա-դել-Տրոնտոյում, 5 մարդ՝ Ամատրիչեում:
Բացի դրանից՝ Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքում երեխա է զոհվել:
Իտալիայի կենտրոնական մասում 6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալտինինյանո համայնքից 18 կմ հյուսիս-արևելք, Հռոմից 116 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: