Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պերմյակովի գործով վերջացավ իրավաբանությունը, և սկսվեց քաղաքական առևտուրը. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Գյումրիում Ավետիսյանների սպանության համար Վալերի Պերմյակովին մահապատժի դատապարտելը համարում է, բնականաբար, օրինաչափ, սակայն նրան մտահոգողը այդ քստմնելի հանցագործության ակունքներն ու պատճառներն էին, որոնց պատասխանները Հայաստանի հասարակությունը այդպես էլ չստացավ:

«Իրավասու ատյանների կողմից, ցավոք, կատարվեցին մի շարք քայլեր, որոնք պատասխաններ տալու փոխարեն՝ ծնեցին մի շարք հարցեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նորայր Նորիկյանը:

Մեր զրուցակիցը, որպես ՀՀ քաղաքացի, ամոթալի և իր արժանապատվությունը վիրավորող է համարում այն հանգամանքը, որ ՀՀ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գերբով, տեղափոխվեց իր իրավասության տարածքից դուրս գտնվող մեկ այլ պետության ռազմաբազա, որի սենյակներից մեկում փորձեց իրականացնել արդարադատություն. «Սա պետք է բոյկոտվեր ի սկզբանե: Ինձ ապշեցնում է այս գործում բարձր կողմերի պայմանավորվածությունները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն՝ անկախ Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերություններից, պարտավոր էր պահպանել իր ինքնիշխանության ատրիբուտիկան, այդ թվում նաև՝ օրենսդրության նվազագույն նորմերը»:

Նրա խոսքով՝ «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ հանկարծ Ռուսաստանը հայտարարեց, որ Պերմյակովի գործը որոշել են հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ-ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար. «Այ, այստեղ վերջացավ իրավաբանությունը, և սկսվեց քաղաքական առևտուրը»:

Փաստաբանը հարց է բարձրացնում՝ երբ այս մահապատիժը մտնի ուժի մեջ, և Պերմյակովը համարվի դատապարտյալ, ապա նա, որպես դատապարտյալ, որն ունի ներման իրավունք, ցանկության դեպքում ո՞ր պետության նախագահին է դիմելու ներման իրավունքի համար, քանի որ ՌԴ-ում էլ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Կամ՝ որտե՞ղ նա պետք է կրի պատիժը՝ ՀՀ-ո՞ւմ, թե՞ ՌԴ-ում:

Ինչ վերաբերում է նրան Մոսկվայում դատապարտված Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակելու տարբերակին, ապա Նորայր Նորիկյանը անբարոյական և անթույլատրելի է համարում այդ երկու գործերի նույնականացումը:

Այս ողջ գործընթացում Հայաստանի Հանրապետությունը չի շահել, քանի որ չի օգտագործել իր ողջ գործիքակազմը՝ եզրափակեց Նորայր Նորիկյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում