Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամուլսարի հանքավայրի շահագործումը՝ Ջերմուկ քաղաքի վերջակետ. մեկնաբանում են փորձագետները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում ներկա է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը: Շինարարությունը նախատեսված է իրականցնել 2016-2018 թվականների ընթացքում։ Կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն, կապահովի 700 աշխատատեղ:

Նշենք, որ կառավարության փորձագետների պնդմամբ՝ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իհարկե ողջունել է անգլյացի ներդրողների մուտքը Հայաստանի հանքարդյունաբերություն։ Մաղթելով նրանց Հայաստանի ընդերքի բարի վայելում՝ վարչապետը շեշտել է. ծրագրին աջակցել են առաջին իսկ օրվանից՝ ակնկալիքով, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին։

Այս պահին առաջարկում եմ դիտել Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքների բացման արարողության տեսանյութն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն այդ միջոցառման ժամանակ։

Ամուլսարի հանքավայրի ծրագրի ի հայտ գալու առաջին իսկ օրվանից բնապահպանները պայքարում են դրա շահագործման դեմ մինչև օրս։ Մասնագետները պնդում են՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում կկորցնենք Ջերմուկը որպես առողջարան, կթունավորվեն Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, իսկ հանքավայրի թթվային ջրերը Որոտան-Արփա-Սևան թունելով կլցվեն Սևանա լիճ՝ վտանգելով մեր քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարը։

Ամուսարի շահագործումը բնապահպանական աղետի նոր բույն է՝ արդեն Վայոց ձորի մարզում։ Հանքավայրի շահագործումից առաջացած թունավոր թափոնները անդառնալի վնաս են հասցնելու ոչ միայն բնությանը, այլև շրջակա միջավայրի բնակիչների առողջությանը՝ դառնալով քացկեղածին հիվանդությունների առաջացման պատճառ։ Մասնագետները փաստերով են խոսում։ Ես զրուցել եմ «Էկոլուր» դաշինքի համակարգող Ինգա Զարաֆյանի հետ, որը ներկայացնում է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրական ռիսկերն ու վտանգները, որոնք, մասնագետի պնդմամբ, ծրագիրն իրագործելու ճանապարհին հաշվի չեն առնվել։

Առաջարկում եմ հետևել մասնագետի դիտարկումներին։

Ամուլսարի շահագործման տնտեսական օգուտները ժամանակավոր են։ Կառավարությունը հանքը շահագործման հանձնելու հիմնական շեշտադրումն անում է 10 տարով 700 աշխատատեղի ստեղծմանը, սակայն մասնագետների իրականացրած տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ իրականում հանքի շահագործումից առաջացած բնապահպանական խնդիրները տնտեսությանն ավելի մեծ հարված են հասցնելու, քան 700 աշխատատեղի օգուտը կարող է լինել։ Տնտեսագետ Էրիկ Գրիգորյանն է բացատրում Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական ռիսկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում